Մատաղիսի գործը վերաբացվել է և ուղարկվել ԱԱԾ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 12, 24News

Իրավական

Մատաղիսում 16 տարի առաջ երկու զինվորի սպանության  քրեական գործը վերաբացվել է։ 24News-ը այս մասին տեղեկացավ ՀՀ դատախազության լրատվական ծառայությունից, որտեղից նաև տեղեկացրին՝ գործի քննությունն իրականացնելու է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտը։ 

Հիշեցնենք, որ Մատաղիսի դեպքը տեղի է ունեցել 2003թ․։ Զինծառայողներ Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը և Ռազմիկ Սարգսյանը մեղադրվում էին Ռոման Եղիազարյանին և Հովսեփ Մկրտումյանին սպանելու համար: 

2005 թվականին Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը «Մատաղիսի» գործով մեղադրվող Արայիկ Զալյանին, Ռազմիկ Սարգսյանին և Մուսա Սերոբյանին մեղավոր էր ճանաչել և դատապարտել 15 տարվա ազատազրկման: 2006 թվականի դեկտեմբերի 22-ին Վճռաբեկ դատարանի որոշմամբ գործն ուղարկել է նոր նախաքննության` բեկանելով Վերաքննիչ դատարանի որոշումը (ցմահ ազատազրկում Արայիկ Զալյանին, Ռազմիկ Սարգսյանին, Մուսա Սերոբյանին): 2007 թվականի վերջին սկսվել էր նոր դատաքննություն: 2012-ի դեկտեմբերի 18-ին նրանք արդարացվել են:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news