Քաղաքապետը ստիպված էր հաշմանդամ ձևանալ՝ համոզվելու համար, որ բողոքները հիմնավոր են

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 12, 24News

1

Մեքսիկացի քաղաքապետը ներկայացել է որպես օգնության կարիք ունեցող հաշմանդամ՝  հանրային ծառայողների վերաբերմունքն անձամբ ստուգելու համար, հայտնում է odditycentral.com-ը:

Տարբեր հաշմանդամություն ունեցող բնակիչներից բողոքներ ստանալով՝ Չիուաուա նահանգի Կուաուտեմոկ քաղաքի քաղաքապետ Կառլոս Տենան չգիտեր ում հավատալ՝ բողոքողներին, թե՞ իր գործընկերներին: Նա ծրագիր է մշակել սոցիալական աշխատակիցներին ստուգելու համար և երկու ամիս հաշմանդամի սայլակին նստած, արևային ակնոցով և ծածկոցով փաթաթված՝ այցելել է համապատասխան հաստատություն՝ օգնություն խնդրելով: Նա անվճար ուտելիք է պահանջել, որը է հաշմանդամ քաղաքացիների հասանելիքն էր, սակայն նրա խնդրանքն անտեսվել է:

Նա փորձել է նույն տեսքով այցելել իր գրասենյակ և հանդիպում պահանջել քաղխորհրդի քարտուղարի հետ, բայց նրան ստիպել են ժամերով սպասել միջանցքում: Համոզվելով, որ բողոքները հավաստի են, նա վեր է կացել սայլակից և բացահայտել ինքնությունը:

 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news