Բակո Սահակյանն ընդունել է մի խումբ ամերիկահայ ուսանողների

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 12, 24News

1

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 12-ին ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի ամառային փորձառության ծրագրի մի խումբ ամերիկահայ ուսանողների: Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Նախագահը կարևորել է տարիներ շարունակ այս ծրագրի իրականացումն Ամերիկայի հայկական համագումարի կողմից՝ այն համարելով Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության գործնական բաղադրամասերից մեկը:

Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ արտգործնախարար Մասիս Մայիլյանը, Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը, պաշտոնատար այլ անձինք: