Թրամփի վարչակազմը բլեֆ չի անում․ ԱՄՆ-ն կոշտ պատժամիջոցներ կկիրառի Թուրքիայի դեմ

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 12, 24News

1

ԱՄՆ վարչակազմն մշակում է կոշտ պատժամիջոցներ, որոնք դրվելու են Թուրքիայի վրա, եթե հաստատվի, որ Անկարան ստացել է ռուսական Ս-400-ների առաջին խմբաքանակը, գրում է Washington Post-ը՝ հղում անելով մի քանի պաշտոնական անձանց։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Ս-400-ների բաղադրիչների առաջին խմբաքանակի մատակարարման մասին։

Միացյալ Նահանգները մտադիր է հանել Թուրքիային F-35 կործանիչների ստեղծման ծրագրից եւ միջոցներ ձեռնարկել՝ «Պատժամիջոցների միջոցով Ամերիկային դիմակայելու մասին» օրենքին համապատասխան (CAATSA), ինչը կարող է լուրջ հետեւանքներ ունենալ թուրքական պաշտպանական սեկտորի եւ տնտեսության համար։

Թուրքիան հայտարարել է, որ Վաշինգտոնը բլեֆ է անում, եւ սկսել է Ս-400-ների մատակարարումը։ «Թուրքիայի խնդիրն այն է, որ Թրամփի վարչակազմը բլեֆ չի անում»,- գրում է պարբերականը։

Հավատարիմ մնալով  ռուսական համակարգերի ձեռքբերման պլաններին՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ուղղակի մարտահրավեր է նետել ԱՄՆ Կոնգրեսին եւ կառավարությանը, ինչը վնաս է հասցնում ԱՄՆ պատժամիջոցների քաղաքականության հեղինակությանը ողջ աշխարհում»։

«Էրդողանը, ըստ երեւույթին, որոշել է, որ իրեն ավելի շատ հուզում են իր հարաբերությունները Ռուսաստանի, այլ ոչ թե Միացյալ Նահանգների հետ»,- գրում է հեղինակը՝ նշելով, որ ամեն բան կփոխվի, երբ թուրք ժողովուրդը սկսի զգալ տնտեսական ցավը ԱՄՆ պատժամիջոցներից։ «Գուցե դա օգնի նրանց հասկանալ, որ իրենց հարկավոր են առաջնորդներ, որոնք տեսնում են Թուրքիայի ապագա անվտանգությունը եւ բարգավաճումն Արեւմուտքի, այլ ոչ թե Մոսկվայի հետ հարաբերություններում»,- կարծում է հեղինակը։