Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներն ու ղեկավարները կրկին պարգևատրումներ են ստացել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 12, 24News

․

Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներն ու վարչական շրջանի ղեկավարները կրկին պարգևատրումներ են ստացել:

Քաղաքապետարանի պաշտոնական կայքում հրապարկվել է 2019 թ.-ի երկրորդ եռամսյակի պարգևատրումների ցուցակը

Ընդհանուր պարգևատրումը կազմել է 56,319,500 դրամ։

Ամենից շատ պարգևատրվել են՝ քաղաքապետի առաջին տեղակալ՝ Հրաչյա Սարգսյանը, քաղաքապետի տեղակալներ՝ Հայկ Սարգսյանը, Սերգեյ Հարությունյանը, Տիգրան Վիրաբյանը, Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը և աշխատակազմի քարտուղար Վահե Խաչատրյանը: Նրանց պարգևավճարները կազմել են 965.000 դրամ յուրաքանչյուրին:

Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը պարգևատրվել է 840.000 դրամով։ Նույն չափով պարգևատրվել են մի քանի վարչության պետեր, ինչպես կոմունալ տնտեսության, առևտրի և սպասարկումների, բնապահպանության:

Քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը պարգևատրվել է 560.000 դրամով։