Երևանում վարորդը BMW–ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, ապա բախվել ծառին

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 12, 24News

․

Հուլիսի 11-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 20:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 34-ամյա Մարուսյա Ա.-ն իր վարած BMW մակնիշի 49 VV 009 համարանիշի ավտոմեքենայով Վազգեն Սարգսյան փողոոցում վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ, 38-ամյա Նազելի Ս.-ին: Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է Թիվ 1 համալսարանական հիվանդանոց, իսկ Մարուսյա Ա.-ն այնուհետև BMW–ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին:

Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները: Վարորդ Մարուսյա Ա.ն աշխատում է Երևանում գործող ՍՊԸ-ներից մեկի տնօրեն, և նա դեպքի վայրում հայտնել է, որ ինքը նկատել է փողոցն անցնող քաղաքացուն, ով եղել է, ըստ տեղեկությունների, մանկասայլակով, որտեղ երեխա է եղել, ով, բարեբախտաբար, չի տուժել, ինքը խառնվել է իրար և արգելակի փոխարեն գազի սեղմակն է սեղմել:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում: