Ոստիկանները Քարինջ-Թումանյան ճանապարհին հայտնաբերել են փայտանյութով բարձված մեքենա

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 12, 24News

Հուլիսի 11-ին ոստիկանության Լոռու մարզային վարչության եւ Թումանյանի բաժնի քրեական հետախույզները ուժեղացված ծառայություն են իրականացրել ապօրինի ծառահատումները կանխելու եւ բացահայտելու նպատակով։ Ոստիկանները լուսադեմին Քարինջ-Թումանյան ճանապարհին հայտնաբերել են փայտանյութով բարձված «Ֆորդ տրանզիտ» մակնիշի ավտոմեքենա։

Ոստիկանությունից հայտնում են, որ այն վարած 27-ամյա երիտասարդը, որը Լոռու Մարց գյուղի բնակիչ է, բեռի օրինականությունը հավաստող որեւէ փաստաթուղթ չի ներկայացրել եւ մեքենայով հանդերձ բերվել է ոստիկանության Թումանյանի բաժին։ Նշանակվել է մասնագիտական ստուգում։ Դեպքի հանգամանքները պարզվում են։