Հոգեբանական և բարոյական թերապիա՝ պաշտոնյաների համար․ Բաբայանի գրառումը

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 13, 24News

1

ԱՀ  նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․

«Թանկագի՛ն հայրենակիցներ, բարեկամներ, կուսակիցներ,

Հուլիսի 13-ին ինձ հրավիրեցին Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն, որտեղ կայացել է կազմակերպության 7-րդ համագումարը: 

Այս կազմակերպությունն, անշուշտ, տարբերվում է մեր հանրապետությունում գործող մյուս բոլոր կազմակերպություններից: 

Անհնարին է խոսքերով նկարագրել անհայտ կորած զինվորների հարազատների, մասնավորապես՝ մայրերի զգացմունքները, որոնց մեջ կա թախիծ, ցավ, բայց միեւնույն ժամանակ ուժ ու կորով: Գլուխ եմ խոնարհում բոլոր այդ հերոս մայրերի առջեւ: 

Խորին շնորհակալություն եմ հայտնում կազմակերպության ղեկավարությանը «Հայրենիք եւ հավատք» մեդալով պարգեւատրելու համար:

Սա ներշնչում է յուրահատուկ պարտավորության զգացում: Առհասարակ, բազմիցս ասել եմ ու հարկ եմ համարում եւս մեկ անգամ կրկնել. անհայտ կորած եւ զոհված ազատամարտիկների թանգարանները պետք է դառնան ուխտատեղի բոլորի, առավել եւս՝ պետական պաշտոնյաների եւ քաղաքական գործիչների համար:

Ստանձնելով բարձր պաշտոն՝ պարբերաբար պետք է այցելել այն եւ մեն - մենակ մնալով՝ նայել մեր սուրբ նահատակների եւ անհայտ կորածների լուսանկաններին, նրանց աչքերին: Համոզված եմ՝ սա օգտակար հոգեբանական եւ բարոյական թերապիա կլինի նրանց համար»:

1
1