«Եվրանեսթ»-ում ՀՀ պատվիրակությունը կղեկավարի Գայանե Աբրահամյանը

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 13, 24News

1

«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակությունը կղեկավարի Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը:

Նման որոշում է ընդունվել Ազգային ժողովի խորհրդի՝ հուլիսի 13-ին կայացած նիստի ընթացքում:

ԱԺ խորհրդի որոշմամբ՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Մկրտչյանը ևս ընդգրկվել է պատվիրակության կազմում: