Բուսաբանական այգու հրդեհը մարվել է

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 13, 24News

Հուլիսի 13-ին, ժամը 10:18-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևանի բուսաբանական այգում հրդեհ է բռնկվել:

Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից հինգ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:11-ին, մարվել՝ 14:33-ին:

Այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: