Սոմալիում ահաբեկչության հետևանքով՝ 26 զոհ, 50 վիրավոր․ ԻՊ-ն ստանձնել է պատասխանատվությունը

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 13, 24News

1

Առնվազն 26 զոհ, շուրջ 50 վիրավորներ կան Սոմալիի հարավում Կիսմայո նավահանգստային քաղաքի հյուրանոցի շենքի վրա այսօր կատարված ահաբեկչական հարձակման հետևանքով: BBC-ն հայտնում է, որ զոհվածների թվում են ծագումով Սոմալիից կանադացի հայտի հեռուստալրագրող Հոդան Նալեյան, նրա ամուսինը, երկու ամերիկացի, մեկ բրիտանացի, Քենիայի ու Տանզանիայի երեքական քաղաքացիներ:

Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է իսլամական ծայրահեղականների տեղի «Աշ-Շաբաբ» խմբավորումը: Ահաբեկիչները, ականապատված մեքենա պայթեցնելով, բացել են անվտանգության ուժերի կողմից վերահսկվող հյուրանոցի մուտքը և ներխուժել շենք:

Հարձակման պահին տեղի նահանգային իշխանությունները, վարչակազմի անդամներն ու օրենսդիրները հանդիպում էին անցկացնում՝ քննարկելով առաջիկա ընտրությունների նախապատրաստական հարցեր: