Նեպալում ջրհեղեղների և սողանքների հետևանքով առնվազն 32 մարդ է զոհվել

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 13, 24News

1

Նեպալում ջրհեղեղների և սողանքների հետևանքով առնվազն 32 մարդ է զոհվել, 12-ը վիրավորվել են, ևս 17 մարդու ճակատագիր անհայտ է, հայտնում է Корреспондент-ը՝ հղում անելով տեղի ՆԳՆ-ին:

Ջրհեղեղի պատճառը երկրում հինգշաբթի երեկոյան մեկնարկած և չդադարող հորդառատ անձրևներն են: Նշվում է, որ տարերային աղետը հարվածել  է երկրի 21 շրջանների: Ներկա դրությամբ իշխանություններին հաջողվել է տարհանել 831 մարդու: