Վարչապետը կիսո՞ւմ է իր հանձնակատարի խոսքերը. ՍԴՀԿ ԿՎ անդամ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 13, 24News

ՍԴՀԿ Կենտրոնական վարչության անդամ Ալեքսան Քեոշքերյան  24TV-ի եթերում, խոսելով Հայաստանում մեկ տարի առաջ տեղի ունեցած իշխանափոխության մասին, ասել է, որ Սփյուռքը մեծ սպասելիք ունի ներկայիս իշխանություններից։

Քեոշքերյանը ողջունել է դատաիրավական համակարգում ձեռնարկված փոփոխությունները՝ միաժամանակ ընդգծելով, որ ժողովրդի կողմից ընտրված իշխանությունը կարիք չուներ արգելափակելու դատարանների մուտքերն ու ելքերը, նոր միայն խոսելու բարեփոխումների մտադրության մասին։

Խոսելով սփյուռքի նախարարության փակման մասին՝ ՍԴՀԿ Կենտրոնական վարչության անդամն ասել է, որ նախկինում մեծ համագործակցություն է եղել կառույցի հետ, իսկ նորաստեղծ վարչապետին կից կառույցի՝ Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի գործունեության արդյունավետության մասին կարելի է խոսել միայն այն ժամանակ, երբ այն կսկսի իրականացնել իր գործառույթները։

Շարունակությունը՝ տեսանյութում։ 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news