«Գազել»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին, բարձրությունից ընկնել, հարվածել կայանած «ԶԻԼ»-ին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 13, 24News

1

Հուլիսի 14-ին վրաերթ-վթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 21:30-ի սահմանում «Գազել» մակնիշի 22 ՍՍ 506 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ոսկետափ գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել հանդիպակած գոտի, վրաերթի ենթարկել 18 տարեկան հետիոտնին, այնուհետեև բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված ԶԻԼ (բենզատար) 32 ՕԼ 117 համարանիշի ավտոմեքենային, առաջ ընթանալով՝ բախվել ցանցապատ ցանկապատին, և մոտ 1 մետր բարձրությունից ընկել և բախվել Շիրազի փողոցի 48 շենքի բակում կայանված Opel մակնիշի 34 VR 454 համարանիշի ավտոմեքենային: Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:

1

Վրաերթի ենթարկված հետիոտնը, ում առաջինը օգնության են հասել բնակիչները, շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Վեդիի բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել է Երևանի «Սբ. Աստվածամայր» բժշկական կենտրոն: 

Ըստ աղբյուրի՝ եթե «Գազելը» բենզատար ավտոմեքենային չբախվեր, ապա մխրճվելու էր շենքի բակում բանակի քեֆի նպատակով հավաքված և խնջույք կազմակերպած բազմության մեջ, ինչը կարող էր անկախատեսելի հետևանքներ ունենալ:

Կայքը նշել է, որ վրաերթի ենթարկվածը մասնակցում էր բանակի այդ քեֆին, իսկ 2 օր հետո ինքն էր զորակոչվելու:

1

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news