Մարմաշեն գյուղի տներից մեկում գազի արտահոսքից հրդեհ է բռնկվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 13, 24News

տուն

Հուլիսի 14-ին՝ ժամը 13:37-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Մարմաշեն գյուղի 9-րդ փողոցի տներից մեկում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:01-ին, մարվել՝ 14:03-ին:

Խոհանոցում գազի բալոնից (3 կգ) տեղի է ունեցել արտահոսք` հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով ջերմահարվել է դուռը և լվացքի մեքենան։