Փրկարարներն օգնել են Արագածի խառնարանի մոտ ոտքը վնասած քաղաքացուն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 13, 24News

1

Հուլիսի 14-ին՝ ժամը 16:53-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագած լեռան խառնարանի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը և չի կարողանում տեղաշարժվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են Ս. Ա.-ին (ծնված 1987 թ.) և ուղեկցել մինչև փրկարարական ավտոմեքենան, այնուհետև տեղափոխել Արտաշավան գյուղի տառերի պուրակ: