Ջրաշեն թաղամասում այրվել է փայտե վագոն-տնակ․ ԱԻՆ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍ 15, 24News

աին

Հայաստանի ԱԻՆ-ում, հուլիսի 14-ին, ժամը 21:50-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Ջրաշեն եւ Մուշավան թաղամասերի մոտակայքում այրվում են խոտածածկ տարածք և տնակ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:33-ին, մարվել՝ 22:49-ին:

Պարզվել է, որ Ջրաշեն թաղամասում այրվել են 1 հա բուսածածկ տարածք եւ ոչ բնակելի վագոն-տնակի փայտե կառուցատարրերը (մոտ 6 քմ):