ՌԴ քաղաքացուհին առանց ԱՊՊԱ-ի, ոչ սթափ վիճակում գիշերը մեքենա է վարել Երևանի փողոցներում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 15, 24News

1

Հուլիսի 14-ին՝ ուժեղացված ծառայության ժամին, Երևանի ճանապարհային ոստիկանները վարչական պատասխանատվության են ենթարկել Toyota մակնիշի B 220 TE 95 RUS համարանիշի ավտոմեքենայի վարորդին, որի ղեկին եղել է երիտասարդ աղջիկ։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ ավտոմեքենան չի ունեցել ԱՊՊԱ, վարորդն էլ ենթարկվել է սթափության փորձաքննության։ Պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ վիճակում։ Այդ ժամանակ ճանապարհային ոստիկանները, երբ փորձել են ավտոմեքենան տեղափոխել Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք, վարորդը հրաժարվել է ավտոմեքենայի բանալիները հանձնել ոստիկաններին։

1

Այնուհետև դեպքի վայր են ժամանել ոստիկանական մի քանի ծառայությունների ներկայացուցիչներ, սակայն դա նույնպես օգուտ չի տվել։ Վարորդը հրաժարվել է ենթարկվել ոստիկաննեի օրինական պահանջին՝ հանձնել ավտոմեքենայի բանալիները։ Վարորդն անընդհատ կրկնել է, որ ինքը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է։

ՃՈ-ն հորդորում է վարորդներին չխախտել ճանապարհային երթևեկության կանոնները, հակառակ դեպքում անկախ խախտողի զբաղեցրած դիրքից ու պաշտոնից, օրինախախտները ենթարկվելու են վարչական պատասխանատվության։ 

1