ՌԴ-ն հարգանքով է վերաբերվում Հայաստանում իրադարձություններին․ Կոպիրկինը՝ Բադասյանին

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 15, 24News

1

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

Նախարարությունից հայտնում են, որ Ռուստամ Բադասյանը ողջունել է դեսպանին Արդարադատության նախարարությունում եւ համագործակցությունը խորացնելու պատրաստակամություն է հայտնել:

Դեսպան Կոպիրկինը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ նշել, որ Ռուսաստանի Դաշնությունը հարգանքով է վերաբերվում Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին եւ պատրաստ է ակտիվ փոխգործակցության արդյունքում զարգացնել երկու երկրների միջեւ համագործակցությունը տարբեր ուղղություններով:

Հանդիպման ընթացքում նախարարն ու դեսպանը քննարկել են ԵՏՄ շրջանակում երկու երկրների միջեւ համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունները, անդրադարձել ՀՀ-ում հակակոռուպցիոն եւ դատաիրավական ոլորտներում նախատեսվող բարեփոխումներին, մասնավորապես՝ պաշտոնատար անձանց գույքի,  եկամուտների,  ծախսերի հայտարարագրման ինստիտուտի կատարելագործմանը, դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքերի հստակեցմանը եւ այլ հարցերի: