ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 15, 24News
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
Նախարարությունից հայտնում են, որ Ռուստամ Բադասյանը ողջունել է դեսպանին Արդարադատության նախարարությունում եւ համագործակցությունը խորացնելու պատրաստակամություն է հայտնել:
Դեսպան Կոպիրկինը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ նշել, որ Ռուսաստանի Դաշնությունը հարգանքով է վերաբերվում Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին եւ պատրաստ է ակտիվ փոխգործակցության արդյունքում զարգացնել երկու երկրների միջեւ համագործակցությունը տարբեր ուղղություններով:
Հանդիպման ընթացքում նախարարն ու դեսպանը քննարկել են ԵՏՄ շրջանակում երկու երկրների միջեւ համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունները, անդրադարձել ՀՀ-ում հակակոռուպցիոն եւ դատաիրավական ոլորտներում նախատեսվող բարեփոխումներին, մասնավորապես՝ պաշտոնատար անձանց գույքի, եկամուտների, ծախսերի հայտարարագրման ինստիտուտի կատարելագործմանը, դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքերի հստակեցմանը եւ այլ հարցերի: