Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» վերադարձել է արձակուրդից

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 15, 24News

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» վերադարձել է արձակուրդից։ Հանգստյան օրերին բուժզննում անցնելուց հետո կատալոնական թիմը հուլիսի 15-ին անցկացրել է առաջին մարզումը արձակուրդից հետո։  

Էռնեստո Վալվերդեի գլխավորած թիմը սկսել է պատրաստվել նոր մրցաշրջանին։ Առաջին մարզման ժամանակ ջերմ են ընդունել թիմի նորեկ, աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանին։

28-ամյա ֆուտբոլիստը հինգ տարվա պայմանագիր է կնքել Իսպանիայի չեմպիոնների հետ։ «Բարսելոնան» նրա համար Մադրիդի «Աթլետիկոյին» վճարել է 120 միլիոն եվրո։