Հրդեհավտանգ իրավիճակ․ Առաջիկա 5 օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍ 15, 24News

հրդեհ

Առաջիկա 5 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Հանրապետության տարածքում` հուլիսի 15-ի ցերեկը, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 17-20-ը հյուսիսային առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 20-25 մ/վ: 

Օդի ջերմաստիճանը 18-19-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։

Տեսանյութեր

Live

Լրահոս