Հայաստանն «ամենաաղբաշատ» երկրների ցանկում 6-րդն է․ եռյակում են Կանադան, Բուլղարիան, ԱՄՆ-ն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 15, 24News

1

«USA Today»-ը ներկայացրել է աշխարհում բնակչության մեկ շնչի հաշվով ամենաշատ աղբ արտադրող երկրների վարկանշային ցանկը, որտեղ Հայաստանն ընդգրկվել է առաջին տասնյակում: Համաշխարհային բանկի տվյալների համաձայն՝ աշխարհը խորտակվում է աղբի մեջ, իսկ թափոնների առաջացման տեմպերն արագանում են։

Ամերիկյան «Tempo» գործակալության իրականացրած հետազոտության համաձայն՝ Հայաստանն «ամենաաղբաշատ» երկրների ցանկում 6-րդն է: Յուրաքանչյուր քաղաքացու տարեկան բաժին է ընկնում 16,3 տոննա թափոն (2017-ին Հայաստանում ընդհանուր առմամբ հաշվվել է ավելի քան 47 մլն տոննա թափոն):

Բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ամենաշատ աղբ արտադրող երկրների եռյակում են հայտնվել Կանադան (36 տոննա), Բուլղարիան (26,7 տոննա) և ԱՄՆ-ն (26 տոննա) Տասնյակում են նաև Ֆինլանդիան, Էստոնիան, Շվեդիան, Լյուքսեմբուրգը, Ուկրաինան և Սերբիան:

 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news