Ապրիլի 1-ից հուլիսի 30-ը հակառակորդի կողմից մարմնական վնասվածք է ստացել 5 զինծառայող

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 15, 24News

1

2019 թվականի ապրիլի 1-ից հուլիսի 30-ը հակառակորդի գործողությունների հետևանքով մարմնական վնասվածք է ստացել հայկական զինված ուժերի 5 զինծառայող: Այս մասին հայտնել է ՀՀ դատախազությունը՝ պատասխանելով Razm.info մասնագիտացված կայքի հարցմանը:

Ավելի վաղ՝ Պաշտպանության բանակը հայտարարել էր նույն ժամանակահատվածում սահմանին հակառակորդի կրակից 2 զինծառայողի վիրավորման և 2 զինծառայողի մահվան մասին։

Նշենք, որ ՀՀ ՊՆ մոտեցումը վիրավորման դեպքերի լուսաբանման հարցում հետևյալն է. վիրավորների առկայության մասին սովորաբար չեն հայտնում, եթե նրանց կյանքին վտանգի չի սպառնում:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news