«Իբիցա» ռեստորանի մոտ ավտոմեքենան երթևեկելի հատվածից դուրս է եկել և կախվել դեպի ձորակը

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 15, 24News

1

Հայաստանի ԱԻՆ-ում, հուլիսի 14-ին, ժամը 11:54-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում՝ «Իբիցա» ռեստորանային համալիրի մոտակայքում, ավտոմեքենան երթևեկելի հատվածից դուրս է եկել և կախվել դեպի հարակից ձորակը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) դուրս են բերել երթևեկելի հատված:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news