Հնդկաստանի հետախուզվող քաղաքացին բերման ենթարկվեց օդանավակայանից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍ 15, 24News

օդանավակայան45

Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, հուլիսի 14-ին, ժամը 20.00-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից բերման են ենթարկել Հնդկաստանի Հանրապետության 34-ամյա քաղաքացի Ռանդիպ Կ.-ին, որը մայիսի 10-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 324 հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ հափշտակելը կամ վնասելը) 1-ին մասի մեղադրանքով:

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն