ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 15, 24News
Երևանի Սեբաստիա փողոցում 50-մյա կինը իրեն ցած է նետել շենքի երկրորդ հարկի պատուհանից: Այս մասին հայտնում են ոստիկանությունը:
«Հուլիսի 14-ին՝ ժամը 13:27-ին, հաղորդում է ստացվել, որ Սեբաստիա փողոցի շենքերից մեկի բակում կին կա ընկած, ում գլխի շրջանում վնասվածքներ կան, արյունահոսում է:
Պարզվել է, որ ժամը 13:00-ի սահմանում նշված շենքի բնակիչը՝ 1969 թվականին ծնված մի կին, ինքնասպանություն կատարելու նպատակով իրեն ցած է նետել շենքի 2-րդ հարկի պատուհանից: Նա վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ»,- հայտնում է ոստիկանությունից:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: