Երևանում 50-ամյա կինը ցած է նետվել շենքի 2-րդ հարկի պատուհանից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 15, 24News

կին

Երևանի Սեբաստիա փողոցում 50-մյա կինը իրեն ցած է նետել շենքի երկրորդ հարկի պատուհանից: Այս մասին հայտնում են ոստիկանությունը:

«Հուլիսի 14-ին՝ ժամը 13:27-ին, հաղորդում է ստացվել, որ Սեբաստիա փողոցի շենքերից մեկի բակում կին կա ընկած, ում գլխի շրջանում վնասվածքներ կան, արյունահոսում է:

Պարզվել է, որ ժամը 13:00-ի սահմանում  նշված շենքի բնակիչը՝ 1969 թվականին ծնված մի կին, ինքնասպանություն կատարելու նպատակով իրեն ցած է նետել շենքի 2-րդ հարկի պատուհանից: Նա վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ»,- հայտնում է ոստիկանությունից:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: