Լյուբերցիի քրեական հավաքի ժամանակ կալանավորվել է 32 անձ, այդ թվում՝ Դեդ Հասանի թոռը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 15, 24News

դեդ

«Ինտերֆաքս»-ը, հղում անելով ՌԴ ՆԳՆ մերձմոսկովյան գերատեսչության մամուլի ծառայությանը, հայտնում է, որ  Մերձմոսկովյան ոստիկանները Լյուբերցիի ռեստորաններից մեկում կալանավորել են 32 մարդու քրեական հեղինակությունների հավաքի ժամանակ։

Կալանավորվածների համար կազմվել են վարչական արձանագրություններ մանր խուլիգանության և ոստիկանությանը չհնազանդվելու մասին։ 

Ըստ աղբյուրի՝ մի քանիսը կալանավորվել են՝ ներառյալ Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) թոռը։

Ասլան Ուսոյանը սպանվել է 2013 թվականի հունվարին։ ՌՔԿ-ում հաստատել են «օրենքով գող» Օլեգ Շիշկանովի կալանման մասին տեղեկությունը, որը հայտնի է «Շիշկան» մականունով։ Շիշկանովը կասկածվում է 2012-ին Ռամենսկի շրջանի օրենսդիր ժողովի պատգամավոր Տատյանա Սիդորովայի եւ նրա հարազատների առևանգման և սպանության համար։