Երկրպագուները Եվրո-2020-ի տոմսերի համար 19,3 մլն հայտ են ներկայացրել

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 15, 24News

1

Երկրպագուները Եվրո-2020-ի տոմսերի համար 19,3 մլն հայտ են ներկայացրել վաճառքի առաջին փուլի ընթացքում՝ սահմանելով նոր ռեկորդ, տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Դա գրեթե երկու անգամ ավել է, քան Եվրո-2016-ի նույն փուլում ներկայացրած հայտերի քանակը: «Ուեմբլիում» 2020թ. հուլիսի 12-ին կայանալիք եզրափակչի համար 1,9 մլն տոմսի հայտ է ներկայացվել:

Եվրո-2020-ի եզրափակչի պահանջարկը երկու անգամ ավելի բարձր է քան «Ստադ դե Ֆրանս»-ում անցկացված Եվրո-2016-ի եզրափակիչը:

Ռուս երկրպագուների շրջանում ամենաբարձր պահանջարկն ունեն Սանկտ Պետերբուրգի հանդիպումները, որոնք տեղի կունենան «Գազպրոմ Արենայում»: Այս քաղաքում խաղերի համար Ռուսաստանից ստացվել է դիմումների 81%-ը։

2019 թվականի հուլիսի վերջին տեղի կունենա վիճակահանությունը։