Տնից մի քանի ժամով բացակայել էր ու տեսել 900 000 դրամի զարդերը չկան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 15, 24News

Հուլիսի 10-ին Նոր Նորք վարչական շրջանում բնակարանային գողության դեպք արձանագրվեց։ Բորյան փողոցի տներից մեկից հափշտակվել են ոսկե զարդեր։ Ըստ տուժողի՝ իրեն պատճառվել է 900 000 դրամի վնաս։ Տանտիրուհին ընդամենը մի քանի ժամ էր տնից բացակայել ու վերադառնալով տեսել, որ զարդերը չկան։

Անմիջապես դիմել էր ոստիկանություն։ Նոր Նորքի քրեական հետախույզները ծավալուն օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզեցին ոչ միայն կատարվածի հանգամանքները, այլև հանցագործությունը կատարած անձի ինքնությունը։ Էջմիածնում ապրող 23-ամյա երիտասարդը հայտնաբերվեց հուլիսի 13-ին և մայրաքաղաքի առևտրի կենտրոններից մեկից կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանության Նոր Նորքի բաժին։ Նա խոստովանել է կատարածը։

Գողոնը հայտնաբերելու միջոցառումները շարունակվում են։ 

Կատարվում է քննություն։