Դիանա Գրիգորյան դեմ գործը մակագրվել է Մանվել Գրիգորյանի դստերը․ նա ինքնաբացարկ է հայտնել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 15, 24News

դատավոր

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի դեմ քաղաքապետարանի դիմաց գտնվող սրճարանը շահագործողի կողմից ներկայացրած գործով դատավոր Նաիրա Գրիգորյանը, որը Մանվել Գրիգորյանի դուստրն է, ինքնաբացարկ է հայտնել։ Այդ մասին 24News-ը տեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից։

«Մանչ 045» ՍՊԸ-ի ներկայացուցիչ փաստաբան Լևոն Բաղդասարյանը, որը նաև Մանվել Գրիգորյանի պաշտպանն է, 24News-ի հետ զրույցում, ասաց, որ նորմալ է վերաբերվում Նաիրա Գրիգորյանի՝ ինքնաբացարկ հայտնելուն։ 

«Նախագահող դատավորն օգտվել է օրենքով իրեն վերապահված իրավունքից և  ինքնաբացարկ է հայտնել։ Բավական նորմալ եմ վերաբերվում եթե դատավորը գտնում է, որ հիմքեր կան, օրենքով սահմանված կարգով հայտնում է ինքնաբացարկ»,- նշեց Լևոն Բաղդասարյանը։

Դիտարկմանը՝ իսկապե՞ս կային շահերի բախում, փաստաբանը նշեց, որ չի կարող ասել։

Հիշեցնենք, որ հուլիսի 4-ին «Մանչ 045» ՍՊԸ-ն հայց է ներկայացրել Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի դեմ՝ պարտավորեցնելով վիրավորանքի համար ներողություն խնդրել և զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել։

Հայցի առիթը Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի՝ հունիսի 3-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերում արված հայտարարությունն է, որի ժամանակ Էջմիածնի քաղաքապետը կոչ էր արել բոյկոտել Մանվել Գրիգորյանի սրճարանի աշխատանքը։

«Ցանկանում եմ մեր համաքաղաքացիներին կոչ անել, հորդորել բոյկոտելու այդ սրճարանի աշխատանքը, անգամ ամառվա ամենաշոգ եղանակին ծարավ լինելու դեպքում գեթ մեկ շիշ ջուր չգնել այդ սրճարանից, որպեսզի սրճարանը որևէ եկամուտ չապահովի»,- հայտարարել էր Էջմիածնի քաղաքապետը։

24News-ի դիտարկմանը՝ սրճարանն իսկապե՞ս պատկանում է Մանվել Գրիգորյանին, փաստաբանն ասել էր, որ Մանվել Գրիգորյանի կապը սրճարանի հետ կպարզի դատականի նիստի ընթացքում։

Դիանա Գասպարյանն իր ուղիղ եթերի ժամանակ հայտարարել էր, որ քաղաքապետարանի դիմացի տարածքը սրճարան կազմակերպելու և կառուցելու համար 2003 թվականին 25 տարով վարձակալությամբ տրվել էր Մանվել Գրիգորյանի մերձավորներին։

«Սակայն բոլորս գիտենք, որ այդ ամենի հետևում հենց նա է կագնած, այսինքն՝ մինչև 2028 թվականը՝ տարեկան մոտ 23 000 դրամ վարձավճարով»,-հավելել էր քաղաքապետը։

Գործը էլեկտրոնային եղանակով մակագրվել է Արմավիրի ընդհանուր իրավասության դատարանի ութ դատավորներից հենց Մանվել Գրիգորյանի դստերը՝ Նաիրա Գրիգորյանին:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news