Հալեպի Հայ ծերանոցին և զինհոսպիտալին փոխանցվեցին բժշկական և առողջապահական պարագաներ

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 15, 24News

1

Հուլիսի 13-ին և 15-ին, Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության հետ համագործակցությամբ, ՀՀ Հումանիտար առաքելության խմբի կողմից Հալեպի Հայ ծերանոցին և զինվորական հոսպիտալին փոխանցվեցին բժշկական և առողջապահական պարագաներ:

ԱԳՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ ինչպես Հայ ծերանոցի տնօրինությունը, այնպես էլ սիրիական զինվորական հոսպիտալի ղեկավարությունն իրենց խորին շնորհակալությունը հայտնեցին հայ բժիշկներին՝ անհատույց կերպով տրամադրված բժշկական պարագաների և դեղորայքի, ինչպես նաև Հայ ծերանոցում, «Դարմանատուն» ընկերաբժշկական կենտրոնում և մի շարք բժշկական այլ հաստատություններում ամենօրյա ռեժիմով ցուցաբերվող բժշկական օժանդակության համար:

Զինվորական հոսպիտալի պետ, գեներալ Ֆայեզ ալ-Այուբին իր երախտագիտությունը հայտնեց հայ բժիշկներին պատերազմի արհավիրքների արդյունքում տուժած սիրիացիներին օգնություն ցուցաբերելու համար։

Հոսպիտալի պետը շնորհակալություն հայտնեց նաև ՀՀ իշխանություններին, մասնավորապես առողջապահական կառույցներին` առաջին իսկ օրերից ցուցաբերած օգնության և աջակցության համար։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news