Սամվել Կարապետյանի եղբորորդուն մեղադրանք է առաջադրվել. նա գործարարից 10մլն եվրո է պահանջել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 16, 24News

Սամվել

Ռուսաստանաբնակ խոշոր գործարար, «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի եղբորորդուն՝ Նարեկ Կարապետյանին և նրա ընկերոջը մեղարդանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առնանձապես խոշոր չափերով շորթում): Այդ մասին 24News-ի հետ զրույցում հայտնեց դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։

Նարեկ Կարապետյանի և նրա ընկերոջ նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:   

Ավելի վաղ՝ հուլիսի 12-ին, 24News-ը «Սամվել Կարապետյանի ընտանիքը «рейдерский захват» է անում․ հայտարարում է ծեծված գործարարը» վերտառությամբ հոդված էր հրապարակել։ Գործարար Վահե Պարազյանը ներկայացրել էր, թե ինչպես է Սամվել Կարապետյանի եղբորորդի Նարեկ Կարապետյանն իր թիկնապահներով ծեծի է ենթարկել իրեն: 

24News-ի հետ զրույցում Վահե Պարազյանը պատմել էր, որ Նարեկ Կարապետյանն իրենից 10 մլն եվրո է պահանջել։

«Մտել եք իմ հոպարի դաշտ, երկու տարի աշխատել եք, մոտ 10 միլիոն եվրո փող եք աշխատել էդ ընթացքում։ Էդ փողերը պետք է վերադարձնես։ Մենք այստեղ ֆոնդ ունենք Արցախի համար, էդ փողերը 10 մլն եվրոն մուծում ես ֆոնդին, մենք ուղարկում ենք Արցախ: Ասում եմ՝ իմ հաշվին ուզում եք Արցախին լավություն անե՞ք, դուք արեք»,-պատմել էր երիտասարդ գործարարը:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի և 118-րդ հոդվածի հատկանիշներով, որի նախաքննությունը կատարվում է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում:

Վահե Պարազյանն ու նրա ընկերը ճանաչվել են տուժող։

1

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news