Ամաչում եմ, որ մի քանի տարի եղել եք իմ հայրենիքի վարչապետը․ Գնել Սանոսյանը՝ Բագրատյանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 16, 24News

Բագրատյան

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով Սևանի ծաղկման մասին ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի գրառմանը։ Գնել Սանոսյանը գրել է. 

«Պարոն Հրանտ Բագրատյան, ես ամաչում եմ, որ դուք մի քանի տարի եղել եք իմ հայրենիքի ՎԱՐՉԱՊԵՏԸ, բայց այդպես էլ չեք տարբերում, թե ՆԱԽԱՐԱՐՆ ինչ գործառույթներ ունի, իսկ ՄԱՐԶՊԵՏԸ՝ ինչ։

Հպարտությամբ նշում եք Որոտան-Արփա ջրատար թունելի կառուցման ու նրանով տարեկան 175 մլն մ³ ջուր Սևան տեղափոխման մասին, բայց այդ ամենից ճիշտ է մեկ բան, որ այդ թունելը կառուցվել է։

Իրականում մինչև այսօր ոչ մի կաթիլ ջուր Որոտանից չի հասել Սևան։

Կամ եթե չգիտեք, թե ձկները ինչով են սնվում, ապա պետք չէ դրանից խոսել։

Հ.Գ. Պետք է խոսել այն ոլորտներից, որին տիրապետում եք, իսկ ես շատ լավ կարծիք ունեմ Ձեր մասին՝ որպես լավ տնտեսագետի։

Հ.Գ. Օրինակ ինձ չեք տեսնի ֆիզիկայից խոսելիս, այն ինչ չգիտեմ (Տարրական գիտելիքներից առավելի մասին է խոսքը), չեմ խոսում»։

Ավելի վաղ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը գրել էր. 

«Սևանի կանաչելը բոլորիս վրա է ազդել։ «Կարող են մի քանի պատճառներ լինել. կեղտաջրեր, ջրի մակարդակի բարձրացում, էկոլոգիական հավասարակշռության խախտում և այլն։ Կամ էլ բոլորը միասին։ Խոսեմ վերջինից։ Լճից անվերահսկելի քանակի ձուկ որսալու դեպքում ջրիմուռները ծաղկում են։ Որովհետև ֆլորան սկսում է գերակայել ֆաունայի նկատմամբ։

Նման փորձ, իհարկե շատ ավելի մեղմ, մենք էլ ենք ունեցել։ Որպես կանոն, դա պատահում է ինտենսիվ ձկնագողության ժամանակ։ Միայն այս տարի 3 անգամ այդ ճանապարհով գնացել եմ Արցախ. 50-100 մետրը մեկ մարդիկ 2 ձեռքները տնկած ձուկ են առաջարկում։ Հենց նրանց կողքին բացեիբաց տաշտերի մեջ տասնյակ կամ 100-որ կգ ձուկ։ Նման կոռուպցիա երբեք չի եղել։

Մեր ժամանակ ՆԳՆ-ն ամիսը մեկ գոնե ռեյդեր էր անցկացնում։ Գողություն միշտ էլ կար, բայց հիմա դա ցինիզմի է հասել։

Դրան գումարած պիտի հորդորեի կառավարությանը հրապարակել վերջին 5 տարիներին (նաև առաջին կիսամյակներին) լիճ լցրած մանրաձկան քանակը։ Խոսքը Սևանի և այլ մի քանի մասնավոր ձկնաբուծարանների մասին է։ Հնարավոր է, որ լճում պարզապես ձուկ չկա կամ շաաատ քիչ կա։ Խնդրին նպաստում է նաև այն, որ չինական նոր ուռկանները մանրաձուկն էլ են բռնում։

Որոշ ռեստորանների մանրաձկով ուտեստները պարզապես քար զարմանք են առաջացնում։ Հիմա կարող է լիճը հետ գալ։ Բայց ձկնագողության կարգավորված չլինելը մեկ անգամ չէ, որ կանաչեցնելու է լիճը։ Ու մի օր դա լինելու է անդառնալի։ Կարծում եմ նաև, որ մարզպետին ու բնապահպանության պատասխանատուին (նախարար կար, հիմա չգիտեմ ով է) պետք է հեռացնել պաշտոնից և քրեական գործ հարուցել»։