ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 16, 24News
Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հուլիսի 14-ին, Արագածոտնի մարզում տեղի ունեցած գողության փատով, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Ոստիկանության Աշտարակի բաժին է դիմել Աշտարակ քաղաքի բնակիչ, 63-ամյա Մովսես Պողոսյանը և հայտնել, որ նույն օրը մեկուկես ժամվա ընթացքում, օգտվելով իր տան 2-րդ հարկի պատուհանի բաց լինելու հանգամանքից, անհայտ անձը կամ անձինք մուտք են գործել տուն և այնտեղից գողացել չհրկիզվող պահարանը:
Մ. Պողոսյանը դեպքի վայր ժամանած ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ ինքն աշխատում է Գերմանական Կարմիր Խաչի երևանյան գրասենյակում՝ որպես տնօրեն, իսկ չհրկիզվող պահանարում եղել է արծաթյա և ոսկյա զարդեր, գումար:
Լրագրողի տեղեկություններով՝ գողերը ննջասենյակից էլ հափշտակել են ալկոհոլային թանկարժեք խմիչքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: