Դմիտրի Պեսկովը հաստատել Է, որ հոկտեմբերին պատրաստվում Է Պուտինի այցը Հունգարիա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 16, 24News

1

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել Է, որ հոկտեմբերին պատրաստվում Է Պուտինի այցը Հունգարիա։ «Իրոք, այդ այցի նախապատրաստությունը տարվում Է»,- ասել Է Պեսկովը՝ մեկնաբանելով Հունգարիայի ԶԼՄ-ների հաղորդումները, որ Ռուսաստանի ղեկավարը կարող Է Բուդապեշտ այցելել հոկտեմբերի 30-ին:

Ինչպես հուլիսի 16-ին հայտնել Է Nռpszava թերթը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներ, այցի ժամանակ Բուդապեշտում սպասվում են բանակցություններ Պուտինի եւ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի միջեւ: Կողմերը մտադիր են քննարկել գազի մատարարումների հարցը, ատոմային Էներգետիկայի ոլորտում համագործակցությունը:

Պուտինը եւ Օրբանն ամեն տարի անցկացնում են երկկողմ բանակցություններ: 2018 թվականի սեպտեմբերին նրանք հանդիպել են Մոսկվայում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news