ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 16, 24News
Երևանի քաղաքապետարանում հանրային տրանսպորտի նոր ցանցի ներդրման վերաբերյալ քննարկում էր կազմակերպել։ ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչ նոր ցանցի վերաբերյալ հարց է ուղղել քաղաքապետ Հայկ Մարության:
«Ե՞րբ է նախատեսված արդեն որոշումների կայացման փուլը և մոտավոր ռեալ ի՞նչ ժամկետներ են նախատեսված հասարակական տրանսպորտի բարեփոխման ծրագիրը կյանքի կոչելու»,- հարցել է ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչը:
Քաղաքապետ Հայկ Մարությանը պատասխանել է․ «Նախ կախված է նրանից, թե կառավարության հետ միասին պետք է աշխատենք գումարները ստանալու, այնուհետև գնումների պրոցես և էս ամեն ինչի ներդրման պրոցես, ժամանակահատվածը առնվազն երկու տարին է»: