ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 16, 24News
Ալավերդու պղնձաձուլական գործարանում սուր իրավիճակ է․ 220 աշխատակից կրճատվել է: Այդ մասին 24News-ին տված հարցազրույցում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը:
Նա տեղեկացրել է, որ ՎՏԲ բանկը պատրաստ է կառավարությանը նվիրել պղնձաձուլարանը: Սակայն այդ հարցով որոշում դեռ չկա, պատգամավորը սպասում է, որպեսզի գործուղումից վերադառնա փոխվարչապետ Տիգրան Ավինյանը և նրա հետ քննարկեն խնդիրը:
Մկրտչյանը շեշտել է, որ նախկինում երբևէ որևէ ստուգում պղնձաձուլարանում չի կատարվել, և ինչպես ալավերդցիներն են պատգամավորին վստահեցրել՝ դա պայմանավորված է եղել նախկին նախագահ Սերժ Սարգսյանի և Վալերի Մեջլումյանի ընկերական հարաբերություններով:
Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում