Բոլոր ճակատներից գրոհում են․ Փաշինյանն իր «թշնամիների» դեմ կոմպրոմատներ պետք է հավաքի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 16, 24News

Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը 24News-ի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է անձամբ հանդիպեր դատավորներին և պայման դներ՝ կա՛մ աշխատում են միասին, կա՛մ նրանց գալիս են փոխարինողներ։ Արշակյանը վստահ է, որ դատական համակարգի առողջացման համար ևս պետք է արվեին հեղափոխական տրամաբանությանը համապատասխան քայլեր, ընդուպ՝ ՍԴ-ի լուծարում։

Խոսելով Վենետիկի հանձնաժողովի արձանագրության մասին, որում նշվում էր, թե Եվրոպայից ժամանած պատվիրակության հետ քննարկումների արդյունքում ՀՀ իշխանություններն ընդունել են, որ գործող դատավորների համընդհանուր վեթինգը ո՛չ անհրաժեշտ է, ո՛չ էլ օգտակար՝ Արշակյանն ասել է, թե փորձ է արվում ՀՀ իշխանություններին շեղել, որ նրանք հրաժարվեն իրենց մտադրությունից։

Շարունակությունը՝ տեսանյութում։