Ոչ մի հանրապետական ազդեցություն չունի Վենետիկի հանձնաժողովի վրա․ Մարուքյանի ուղիղը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 17, 24News

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ԱՄՆ-ի գերագույն դատարանի շրջակայքից ուղիղի եթեր է մտել՝ անդրադառնալով Հայաստանում ծավալված վերջին՝ Վենտիկի հանձնաժողովի վերջին եզրակացությունների հետ կապվածքննարկումներին:

«Պատմական շատ կարևոր կառույցի մոտ որոշեցի մի քանի մտորումներ ներկայացնել՝ կապված Հայաստանում վերջին անիմաստ քննարկման վերաբերյալ: Խոսքը վերաբերում է Վենետիկի հանձնաժողովի արձանագրությանը, արձանագրությունից հետո եղած հարցուպատասխանին և քննարկումներին, երբ իրավաբանները բաժանվել են երկու մասի: Մի մասը ասում է՝ ո՞վ է Վենետիկի հանձնաժողովը, որ մեզ բան ասի, մյուս մասն ասում է, որ Վենետիկի հանձնաժողովը նման բան չի ասել: Իշխանամերձ էքսպերտներն էլ պնդում են, որ հանրապետականներն են այնպես արել, որ Վենետիկի հանձնաժողովը մեր դեմ խոսի»,- ասել է Մարուքյանը:

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը նաև նշել է, որ երբ որոշակի գործողություններ են Հայաստանում տեղի ունեցել դատական իշխանության հետ կապված՝ օրինակ, դատարանների մուտքերի արգելափակում, իրենք ասել են, որ դա սխալ է:

«Ոչ մի հանրապետական, ոչ մի կուսակցություն, որևէ մեկը ազդեցություն չունի Վենետիկի հանձնաժողովի և նմանատիպ կառույցների վրա՝ մենք սխալ ենք անում, հանձնաժողովն արձանագրում է այդ սխալը: Մենք այնպիսի բան ենք անում, որ մտահոգիչ է, կառույցն ասում է՝ մտահոգիչ է: Վերջին գործողությունները եղել են մտահոգիչ, հանձնաժողովն ասել է, որ այդ գործողությունները մտահոգիչ են»,- ասել է Մարուքյանը:

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարն անդրադարձել է նաև վեթինգի վերաբերյալ հանձնաժողովի եզրակացությանը՝ նշելով, թե այդ ինչպե՞ս եղավ, որ նույն Վենետիկի հանձնաժողովը Ալբանիայում վեթինգն աջակցել է, իսկ Հայաստանի պարագայում ասում է՝ բոլոր դատավորների վեթինգն անթույլատրելի է։ Մարուքյանը կարոծում է՝ դա նրանից է, որ Հայաստանում ամեն մարդ իր գործով չի զբաղվում:

«Այդ մարդկանց տարատեսակ մեկնաբանությունները, դիլետանտական մոտեցումները բերեցին նրան, որ մենք ունեցանք այդ եզրակացությունը վեթինգի հետ կապված: Մինչդեռ վեթինգը հենց վարչապետի հայտարարած առաջնահերթությունն էր և պետք էր, որ իշխանություններն ամեն ինչ անեին, որ այդ նախագիծը պատրաստվեր, ներկայացվեր կամ եթե ասվեց, որ նախագծով չենք անում, առանձին մարմին չենք ստեղծում, ուրեմն դա վեթինգ չէր ի սկզբանե»,- ասել է Մարուքյանը:

Առաել մանրամասն՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news