Չելյաբինսկում կառուցելու են առաջին հայկական եկեղեցին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍ 17, 24News

եկեղեցի

Չելյաբինսկի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Նատալյա Կատովան փաստաթուղթ է ստորագրել, համաձայն որի՝ Չելյաբինսկում կառուցելու են առաջին հայկական եկեղեցին:

«Որոշվել է հող հատկացնել տեղական կրոնական կազմակերպությանը «Սուրբ Գրիգոր Լուսավորչի» եկեղեցին կառուցելու համար »,- ասված է հայտարարության մեջ:

Հայտնի է, որ հայկական եկեղեցին տեղակայվելու է Կուրչատովյան թաղամասի Բեյվելյա փողոցի վրա: Հատկացվելու է 315 քառակուսի մետր տարածք: