«Նա վայելում է իր ժողովրդի խորը հիացմունքը»․ բրիտանական պարբերականը՝ ՀՀ նախագահի մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 17, 24News

Արմեն

Բրիտանական «Kensington Chelsea & Westminster Today» պարբերականը հուլիսի համարում ստվարածավալ հոդված է նվիրել նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ հունիսի 7-9-ը Դիլիջանում անցկացված «Մտքերի հայկական գագանթաժողով»-ին։ Այդ մասին տեղեկանում են ՀՀ նախագահի աշխատակազմի պաշտոնական ֆեյսբուքյան էջից։

«Երբ ուսումնասիրում ես նախագահ Սարգսյանի փորձառությունը, հասկանալի է դառնում, թե ինչու է այս կարևոր գագաթնաժողովը հավաքել այսքան շատ համաշխարհային մտածողների, փորձագետների ու առաջնորդների: Նա ունի պետական կառավարման որակ, որը խիստ հազվադեպ է մեր օրերի քաղաքականության մեջ: Նա համարվում է սիրված նախագահ և վայելում է իր ժողովրդի հավատարմությունն ու խորը հիացմունքը, և ինչպես ասաց մասնակիցներից մեկը. «Հանձին նրա՝ կա մի իրական մարդ, ով հանգիստ է իր զգացմունքներում և չի կարող հոգնել»: