Տիգրան Մեծի պողոտայում ոստիկաննները խարդախության համար հետախուզվողին հայտնաբերեցին

 

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍ 17, 24News

հայտնաբերվեց

Հուլիսի 16-ին` ժամը 10.20-ին, «Նելեգալ-2019» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Երևանի Տիգրան Մեծի պողոտայից բերման է ենթարկվել 59-ամյա քաղաքացին. որը հուլիսի 15-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով: