ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման մասին քննարկում՝ Վիեննայում․ կմասնակցի նաև փոխոստիկանապետը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 17, 24News

1

ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը հուլիսի 25-27-ին կմեկնի Վիեննա՝ Հայաստան-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսություններին մասնակցելու նպատակով:

Վարչապետի համապատասխան որոշման մեջ նշվում է, որ  գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության ոստիկանության համար նախատեսված միջոցների հաշվին:

Գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հովհաննես Քոչարյանը արդյունքների մասին հաշվետվություն պետք է ներկայացնի վարչապետի աշխատակազմ եւ ԱԳՆ: