MAZ բեռնատարով Շորժա տեղափոխվող կոնտեյները բախվել է Խանջյան փողոցի թունելի պատին և ընկել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 17, 24News

Հասարակություն

Այսօր՝ հուլիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։45-ի սահմաններում MAZ մակնիշի 02 ՏՕ 630 համարանիշի ավտոմեքենան Խանջյան փողոցից դեպի Հերացի փողոց ընթանալիս Խանջյան փողոցի թունելի սկզբնամասում կցորդիչի վրա տեղադրված կոնտեյները պատին վերևի հատվածում բախվել է պատին և ընկել, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Բարեբախտարբար, տուժածներ չկան, սակայն կոնտեյների ընկնելու հետևանքով վնասվել է նշված հատվածով անցնող Վազ 2106 մակնիշի 34 OQ 534 համարանիշի ավտոմեքենայի առջևի հատվածը։

Լրագրողի հետ զրույցում կոնտեյների տերն ասում էր. «Այն տեղափոխում էինք Գղարքունիքի մարզի Շորժա գյուղ, որտեղ օգտագործվելու էր որպես հանգստի սենյակ։ Կոնտեյներների ներսում ամեն ինչ կահավորված էր և այն օգտագործվելու էր հանգստի համար»։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: