Ոստիկանները հանգստի գոտուց բերման են ենթարկել երիտասարդների և հայտնաբերել թմրամիջոց

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 17, 24News

Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները բաժին բերման են ենթարկում Երևանում և Արարատի մարզում բնակվող երկու երիտասարդի։ Նրանք հայտնաբերվել են Աշտարակի մոտակայքում գտնվող հանգստի գոտիներից մեկում։ Երիտասարդները ոստիկանների տեսադաշտում են հայտնվել թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով։ Երևանաբնակի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց մանրացված-չորացված կանեփանման զանգված, ձեռքին էլ պլաստմասե շիշ կար, խցանի փոխարեն՝ փայլաթիթեղ։ 26-ամյա երիտասարդի հայտնածով՝ հայտնաբերվածը թմրամիջոց է։ Նշանակվել է փորձաքննություն։ 

Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։