ՊՆ վարչական համալիրում քննարկվել են ԶՈՒ-ին վերաբերող որոշ խնդիրներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍ 17, 24News

ՊՆ վարչական համալիր

ՀՀ ՊՆ վարչական համալիրի նիստերի դահլիճում հուլիսի 16-ին անցկացվել է «ՀՀ զինված ուժերի անձնակազմի սննդի կազմակերպման գործընթացը և բարելավման ուղիները» թեմայով խորհրդաժողով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը:

Խորհրդաժողովին մասնակցել են ԶՈՒ թիկունքի վարչության սպաները, թիկունքային ստորաբաժանումների հրամանատարները: