Վրացի լրագրող Գեորգի Գաբունիայի տեսանյութը դիտելուց հետո Զախարովան արտասվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 17, 24News

Զախարովա

Վրացի սկանդալային լրագրող Գեորգի Գաբունիայի հայհոյախառն տեսանյութը դիտելուց հետո ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լաց է եղել։ Այդ մասին ԱԳՆ խոսնակը հայտնել է Անդրեյ և Յուլիա Նորկինների «Պարզ բառերով» շոուի ժամանակ, KP ռադիոկայանի եթերում:

«Երբ նայեցի, վերջում արդեն արցունքներ էին հոսում աչքերիցս, որովհետև հասկանում էի, թե ինչ են զգում այն մարդիկ, որոնք իսկապես սիրում են Վրաստանը։ Նրանց ոտնահարել են և շարունակում են դա անել»,-ասել է Զախարովան և հավելել, որ  տառապում է, քանի որ «տառապում են նաև իմ վրացի ընկերները: 

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նաև հիշեցրել է, որ Ռուսաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, և որ Վրաստանում «իրենք իրենց ոչնչացնում են»: