«Սեքյուրիթի Դրիմ»-ի ղեկավարները միշտ վախեցնում էին իրենց աշխատակիցներին․ նախկին աշխատակից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 17, 24News

Էրեբունի վարչական շրջանի ընդհանուր դատարանում այսօր քննվեց «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ի դեմ շուրջ երեսուն նախկին աշխատակիցների հայցը։ Նրանք պահանջում են վերականգնել իրենց աշխատանքային իրավունքն ու վճարել հարկադիր պարապուրդի համար նախատեսված փոխհատուցումը։

24News-ի հետ զրույցում «Սեքյուրիթի Դրիմի» նախկին տնօրեն Արամ Ղլեչյանը նշեց, որ ընկերության ղեկավարների կայացրած որոշումն անօրինական է, և իրենք դատարան են դիմել, քանի որ ունեն բավարար ապացուցողական բազա։

Մանրամասները՝ տեսանյութում։